«Այաքսի» հարձակվող Դավիդ Ներեսը կարիերան կշարունակի Ուկրաինայի առաջնությունում։
Լրագրող Նիկոլո Սկիրան հայտնում է, որ 24-ամյա ֆուտբոլիստի «Շախտյոր» տեղափոխության գործարքն ավարտվել է։
Ամստերդամյան ակումբը խաղացողի համար կստանա 18 միլիոն եվրո, իսկ ինքը՝ բրազիլացին, թիմի հետ պայմանագիր կկնքի մինչև 2026 թվականը։
Այս մրցաշրջանում Ներեսը բոլոր մրցաշարերում մասնակցել է 22 հանդիպման, դարձել 4 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։