«Կադիսն» իր պաշտոնական կայքում հայտարարել է գլխավոր մարզիչ Ալվարո Սերվերայի պաշտոնանկության մասին:
Իսպանական ակումբում գոհ չեն թիմի ցուցադրած արդյունքներից:
«Կադիսը» Լա Լիգայի 20 խաղից հետո 14 միավոր է վաստակել և մրցաշարային աղյուսակի նախավերջին հորիզոնականն է զբաղեցնում: Վերջին անգամ թիմը հաղթանակ է տարել նոյեմբերին՝ հյուրընկալվելիս առավելության հասնելով «Ատլետիկի» նկատմամբ (1-0): Այդ ժամանակից ի վեր «Կադիսը» 2 անգամ ոչ-ոքի է խաղացել և կրել է 5 պարտություն:
Այդուհանդերձ, թիմը 3 հաղթանակ է տարել Իսպանիայի Գավաթում և դուրս է եկել մրցաշարի 1/8 եզրափակիչ փուլ:
Հիշեցնենք՝ «Կադիսում» է հանդես գալիս Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը: