«Ուրարտուի» հարձակվող Գոռ Լուլուկյանն ամենաերիտասարդ ֆուտբոլիստն է (18 տարեկան 320 օրական), որը գոլի հեղինակ է դարձել Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի 2021/22 մրցաշրջանի ընթացքում։
Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունը:
Ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանի 14-րդ տուրում կարողացել է գրավել ԲԿՄԱ-ի դարպասը։