«Արսենալի» հեռուստահաղորդավար և երկրպագու Պիրս Մորգանն արձագանքել է լոնդոնյան ակումբի՝ «Նոթինգհեմ Ֆորեստից» կրած 0-1 հաշվով պարտությունից հետո Անգլիայի գավաթը լքելուն։
«Որևէ մեկը կարո՞ղ է «Արսենալի» խաղացողներին ասել, որ սպիտակ մարզաշապիկներով հանդես գալը չի նշանակում, որ մենք պետք է այնքան վատ խաղանք, որքան «Տոտենհեմը», – գրել է Մորգանը Twitter-ում։
Հիշեցնենք, որ այս խաղում «Արսենալի» ֆուտբոլիստները խաղացել են սպիտակ համազգեստով՝ առանց կարմիր տարրերի. այս նախաձեռնությունը կապված է դանակահարությունների պատճառով լոնդոնցի դեռահասների մահացության ռեկորդային ցուցանիշի հետ: