«Ռոմայի» ղեկավարությունն աջակցում է գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուին և կարող է բավարարել նրա տրանսֆերային ցանկությունները։ Այդ մասին հայտնում է Corriere dello Sport-ը:
Իտալական լրատվամիջոցները գրում են, որ Մոուրինյուն երեկ հանդիպել է ղեկավարության հետ, և նրանք 58-ամյա մարզչից բողոք չունեն։
Պորտուգալացու արդյունքները ակումբում կամփոփվի հռոմեական թիմում ավելի երկար աշխատելուց հետո։
Ընթացիկ մրցաշրջանում «Ռոման» 21-րդ տուրից հետո 32 միավորով զբաղեցնում է 7-րդ տեղը։