Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Իսկոյի հայրը մեկնաբանել է իր որդու՝ «Ֆիորենտինա» տեղափոխվելու մասին լուրերը։
«Ֆիորենտինայի» հետ կապ չի եղել։ Ես ոչինչ չգիտեմ այս մասին: Այս լուրերը չեն համապատասխանում իրականությանը։ Չգիտեմ, թե ինչպես կդասավորվի ապագան, սակայն հիմա որդիս «Ռեալում» է և պաշտպանում է ակումբի գույները:
Այս մրցաշրջանում Իսկոն Մադրիդի «Ռեալի» կազմում անցկացրել է 10 հանդիպում՝ խփելով 1 գոլ։
Իսպանացի ֆուտբոլիստի հեռանալու լուրերը բավականին շատ են և ինքը` Իսկոն նույնպես նշել է, որ հնարավոր է փոխի ակումբային գրանցումը: Վերջինս գրեթե խաղաժամանակ չի ստանում Արքայական ակումբում: