Հայտնի է դարձել, թե երբ է բրազիլացի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն իր նորամուտը կնշի «Ասթոն Վիլլայի» կազմում։
Օրերս կիսապաշտպանը վարձավճարով Պրեմիեր լիգայի ակումբ էր տեղափոխվել «Բարսելոնայից»։
Ինչպես հայտնում է Sky Sports-ը, Կոուտինյոն արդեն անցել է բուժզննումն ու կկարողանա խաղալ հունվարի 15-ին: Այդ օրը «Ասթոն Վիլան» Անգլիայի առաջնության 22-րդ տուրում կխաղա «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։
Նշվում է, որ այս պահին բրազիլացին որոշում է աշխատանքի թույլտվություն ստանալու փաստաթղթերի հարցը։ Նա իր նոր թիմին կմիանա հունվարի 12-ին։