«Ուրարտուի» Մ-14-ից Մ-18 տարեկան թիմերը հունվարի 10-ին անցկացրել են այս տարվա առաջին մարզումը։
Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունը:
Պատանեկան մյուս թիմերը մարզումներին կվերադառնան հունվարի 12-ից, իսկ ավելի ցածր տարիքայինները՝ փետրվարի առաջին շաբաթվա ընթացքում։
Հավելենք, որ մանկապատանեկան առաջնությունների երկրորդ հատվածը կմեկնարկի մարտ ամսին։