«Ալեքսանդրիայի» նորեկ Արթուր Ավագիմյանը մեկնաբանել է նոր ակումբի հետ պայմանագրի կնքումը.
«Այս մրցաշրջանում ակումբը մեծ խնդիրներ ունի լուծելու, և ես հույս ունեմ, որ կօգնեմ ակումբին լուծել դրանք: Ինձ դուր եկավ բազան. այն ամենը, ինչ անհրաժեշտ է ֆուտբոլի համար, կա: Քաղաքը դեռ չեմ տեսել, կարող եմ խոսել միայն ակումբի մասին՝ ամենադրական էմոցիաներով»,- մեջբերում է Ավագիմյանին ակումբի մամուլի ծառայությունը։
Նշենք, որ հարձակվողը «Ալեքսանդրիա» է տեղափոխվել Օդեսայի «Չեռնոմորեցից»: Նա պայմանագիր է կնքել մինչև 2025 թվականի ամառ։
Ընթացիկ մրցաշրջանի առաջին հատվածում Ավագիմյանը 18 հանդիպում է անցկացրել Պրեմիեր լիգայում, որոնցում դարձել է 5 գոլի հեղինակ։