«Տորինոյի» հարձակվող Անդրեա Բելոտին կարող է կարիերան այլ ակումբում շարունակել, հայտնում է լրագրող Ջանլուկա դի Մարցիոն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Ալ-Հիլալը» հավակնում է 28-ամյա իտալացու տրանսֆերին։ Սաուդյան ակումբը թուրինցիներին մեծ գումար է առաջարկել, սակայն ինքը՝ խաղացողը, չի ցանկանում կարիերան շարունակել Մերձավոր Արևելքում։
Ավելի վաղ Բելոտին հրաժարվել էր տեղափոխվել «Նյուքասլ»։
Այս մրցաշրջանում Բելոտին բոլոր մրցաշարերում անցկացրել է 10 հանդիպում, դարձել երկու գոլի և գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 28 միլիոն եվրո։