Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը պատասխանել է իր ապագայի մասին հարցին, ինչպես նաև խոսել ակումբի հետ պայմանագրի երկարաձգման մասին, որն ավարտվում է 2023 թվականի ամռանը.
«Վերջին անգամ պայմանագիրս երկարաձգելիս ես հատուկ ընտրեցի այս տևողությունը. երբ այն ավարտվի, ես 33 տարեկան եմ, իսկ դա լավ տարիք է մտածելու համար, թե ինչ անել հետագայում:
Այդ մասին այնքան էլ չեմ մտածել, ակումբի հետ լավ հարաբերությունների մեջ եմ: Ես դա ոչնչի հետ չեմ փոխի, և կարծում եմ՝ այդ վերաբերմունքը փոխադարձ է: Կցանկանայի կարիերաս ավարտել «Ռեալում». հուսով եմ՝ այդպես էլ կլինի: Տեսնենք՝ արդյոք դա տեղի կունենա 2023-ի՞ն, թե՞ մի երկու տարի անց:
Ես դեռ լավ մարզավիճակում եմ: Իհարկե, պետք է լսես քո մարմնին և հարմարվես փոփոխություններին: Պետք է նաև ցանկություն ունենաս, որպեսզի շարունակես խաղալ»,- Կրոսի խոսքերն է փոխանցում Marca-ն: