«Բարսելոնան» մոտ է «Ռայո Վալյեկանոյի» և Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի դարպասապահ Ստոլե Դիմիտրիևսկու տրանսֆերը ձևակերպելուն, հայտնում է Ekipa-ն։
Ըստ աղբյուրի՝ կատալոնական ակումբն արդեն համաձայնեցրել է դարպասապահի տրանսֆերի մանրամասները։ Տրանսֆերը տեղի կունենա շուտով։
28-ամյա Դիմիտրիևսկին ընթացիկ մրցաշրջանում «Ռայո Վալեկանոյի» կազմում անցկացրել է 18 հանդիպում և բաց է թողել 18 գնդակ։
Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի կազմում անցկացրել է 52 հանդիպում։