«Բարսելոնան» դիտարկում է «Շանհայի» կիսապաշտպան Օսկարին ձեռք բերելու տարբերակը, ով նախկինում հանդես է եկել «Չելսիում»:
Ինչպես հայտնում է TNT Sports-ը, կատալոնական ակումբը 30-ամյա բրազիլացու հետ կապի մեջ է եղել այս տարվա սկզբից, սակայն կատալոնացիների ֆինանսական խնդիրները կարող են խանգարել տրանսֆերին։
2021 թվականին Օսկարը բոլոր մրցաշարերում մասնակցել է 25 հանդիպման, դարձել 5 գոլի և 16 գոլային փոխանցման հեղինակ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բարսելոնան» կկարողանա գրանցել թիմի նորեկ Ֆերան Տորեսին Լա Լիգայի հանդիպումներին: