Կամերունում ընթացող Աֆրիկական աղգերի գավաթի խաղարկությունում Գաբոնի հավաքականը 1-0 հաշվով հաղթեց Կոմորյան Կղզիների ընտրանուն։
16-րդ րոպեին հանդիպման միակ և հաղթական գոլը խփեց Աարոն Բուպենձան։ Հատկանշական է, որ այսօր կայացած բոլոր չորս հանդիպումներն ավարտվել են միևնույն 1-0 հաշվով։
Վաղը տեղի կունենան հերթական երեք հանդիպումները։
























































