Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը լեհական «Պոգոն» տեղափոխվելուց առաջ վերջին հարցազրույցն է տվել իր արդեն նախկին ակումբին՝ «Ժիլինային»։
«Ներքին առումով ես զգացի, որ ժամանակն է նոր մարտահրավերների, այլ տեղ փորձելու, բայց հեշտ որոշում չէր, ինձ համար շատ դժվար է հեռանալը, լեհերը լրջորեն հետաքրքրված էին, ես մի քանի անգամ լսել եմ, որ նրանք որակյալ թիմ ունեն, որը պայքարում է տիտղոսի համար և միևնույն ժամանակ լավ ֆուտբոլ է ցուցադրում։
«Ժիլինայում» խփածս գոլերից յուրաքանչյուրը կմնա իմ հիշողության մեջ, քանի որ դրանք կարևոր էին։ Հետևաբար, յուրաքանչյուրն աննկարագրելի էր, հատկապես «Ժիլինայի» համար, ես ամեն գոլից հետո ինձ զգում էի ինչպես տանը: Շնորհակալ եմ Աստծուն «Ժիլինայում» խաղալու և դեղնականաչավուն մարզաշապիկով գոլեր խփելու հնարավորության համար:
Շատ շնորհակալ եմ բոլոր երկրպագուներին: Ցանկանում եմ, որ նրանք իմանան, որ այս տարիների ընթացքում խաղերի ժամանակ ես, ոչ միայն ես, այլ ամբողջ թիմը, մենք միշտ արել ենք հնարավորը, որպեսզի գոհացնենք ձեզ»,- ասել է հայ ֆուտբոլիստը։