Կամերունում ընթացող Աֆրիկական ազգերի գավաթի խաղարկությունում կայացան հերթական երկու հանդիպումները։
Գվինեան 1-0 հաշվով հաղթեց Մալավիին։ 35-րդ րոպեին միակ և հաղթական գոլը խփեց Իսիագա Սիլլան։ Մարոկկոյի հավաքականը նույն հաշվով հաղթանակի հասավ Գանայի նկատմամբ։ 83-րդ րոպեին հաղթական գոլի հեղինակ դարձավ Սոֆիան Բուֆալը։
Այսօր կկայանա ևս մեկ հանդիպում։ Ժամը 23։00-ին միմյանց դեմ կմրցեն Կոմորյան Կղզիների և Գաբոնի հավաքականները։