Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը լեհական «Պոգոն» տեղափոխվելուց առաջ վերջին հարցազրույցն է տվել իր արդեն նախկին ակումբին՝ «Ժիլինային»։
«Չորսուկես տարին արագ անցավ, բայց դա ինձ համար անմոռանալի ժամանակ էր։ Ես իմ կարիերայի ընթացքում առաջին անգամ սկսեցի ապրել մենակ՝ առանց ընտանիքի և ընկերների, իմ երկրից հեռու, չեմ ասում, որ ամեն ինչ հեշտ է եղել այս ընթացքում, ընդհակառակը, ես էլ ավելի դժվար շրջան եմ անցել, բայց ամեն դեպքում այն կհիշեմ ամբողջ կյանքում ու միշտ ժպիտով։
«Ժիլինան» ինձ սովորեցրեց այն, ինչ երևում էր խաղադաշտում` էմոցիաներ, բնավորություն, մտածելակերպ, մշտական մոտիվացիա, գոլեր: Դա կապված էր թիմի հետ, բոլորն ուզում էին անել առավելագույնը թիմային հաջողության համար: «Ժիլինան» արժանի է դրան: Երբեք չեմ մտածել, որ կհեռանամ այստեղից, բայց, ցավոք, այդ օրը եկավ: Կյանքը երբեմն շատ զգացմունքային է լինում»,- ասել է հայ ֆուտբոլիստն ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում։