«Կրասնոդարը» գտնվում է «Նորվիչի» նախկին գլխավոր մարզիչ Դանիել Ֆարկեի հետ բանակցությունների առաջադեմ փուլում, հայտնում է «Чемпионат»-ը։
Գերմանացի մասնագետը կրասնոդարյան ակումբը գլխավորելու հիմնական թեկնածուն է և ակումբի հետ քննարկում է անձնական պայմանագրի պայմանները։ 45-ամյա մարզիչը անգլիական թիմը լքել է անցյալ տարվա նոյեմբերին։
Ինչպես հայտնում է «РБ Спорт»-ը, ռուսական ակումբը դիտարկում է երեք մարզիչների թեկնածություն։
Կրասնոդարյան ակումբի կարճ ցուցակում երեք թեկնածու կա՝ երկու օտարերկրացի և մեկ ռուս։ Երեքից էլ արդեն համաձայնություն է ստացվել։ Վերջնական որոշումն ակումբը պետք է կայացնի հաջորդ շաբաթվա սկզբին, որպեսզի թիմը ուսումնամարզական հավաքի մեկնի նոր մարզչի ղեկավարությամբ։