ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն «Լիոնի» հետ խաղից հետո մեկնաբանել է թիմի պաշտպան Սերխիո Ռամոսի բացակայությունը։
«Ռամոսը առողջ է, բայց բոլորը պայքարում են թիմում տեղի համար, և ես որոշեցի խաղալ կենտրոնական պաշտպանների՝ Կիմպեմբե-Մարկինյոս զույգով:
Պետք է անընդահատ աշխատել և լինել մրցակցության մեջ: Մեզ մոտ արդար մրցակցություն է»,Պոչետինոյի խոսքերն է մեջբերում Get French Football News-ը ։
35-ամյա իսպանացին այդ խաղում գտնվում էր պահեստայինների նստարանին։
Ընդհանուր առմամբ, նա այս մրցաշրջանում երկու հանդիպում է անցկացրել Լիգա 1-ում՝ մեկ անգամ մեկնարկային կազմում, մեկ անգամ՝ դուրս գալով փոխարինման։