Սանտյագո Սանչես Կոգեդորը շաբաթ օրը սկսել է իր ուղևորությունը Մադրիդի Մատապինոներա մարզադաշտից՝ մեկնելով Կաթար: 42-ամյա իսպանացին ցանակնում է քայլելով հասնել Կատար մինչև տարեվեջ։
«Սան Սեբաստաին Ռեյես» ակումբի ֆուտբոլիստները ճամապարհրոդելուց առաջ ողջունել են Սանչեսին ՝ մաղթելով նրան ապահով ճանապարհորդություն։
«Ճամփորդությունըինձ ավելի լավ մարդ կդարձնի: Դա կլինի շարունակական ուսուցում, միայնության գիշերներ, և ես ուզում եմ դա կիսել այն մարդկանց հետ, ում հետ ես եմ»,- մեկնաբանել է Կոգեդորը իր այս քայլը:
Սանչեսը նախկինում հեծանիվով է գնացել Սաուդյան Արաբիա, այս անգամ նա կավարտի իր ճանապարհորդությունը քայլելով։ Նա տանելու է իր ճամպրուկը՝ անիվներով։ Իր ճամպրուկում Սանչեսն ունի գազօջախ, ջրի մաքրման հաբեր և իր վրանը, որում նա քնելու է 11-ամսյա ճանապարհորդության ընթացքում։