Կամերունում մեկնարկած Աֆրիկական ազգերի գավաթի խաղարկության անդրանիկ խաղում Կամերունի հավաքականը 2-1 հաշվով հաղթեց Բուրկինա Ֆասոյին։
24-րդ րոպեին Բուրկինա Ֆասոյին հաշվի մեջ առաջ մղեց Գուստավո Սանգարեն։ 40-րդ րոպեին Վենսան Աբուբակարը 11-մետրանոց հարվածի շնորհիվ վերականգնեց հաշվի հավասարությունը։ Առաջին կեսի ավելացված ժամանակում Աբուբակարը երկորդ անգամ դիպուկ իրացրեց նշանակված 11-մետրանոց հարվածը՝ հաղթանակ պարգևելով Կամերունին։
Բուրկինա Ֆասոյի հավաքականի կազմում 71-րդ րոպեին փոխարինման մտավ «Արարատ-Արմենիայի» կիսապաշտպան Զաքարիա Սանոգոն։ Խմբի մյուս խաղում ժամը 23։00-ին կմրցեն Եթովպիան և Կաբո Վերդեն։