Լա Լիգայի 20-րդ տուրում «Սևիլիան» 1-0 հաշվով հաղթանակի հասավ «Խետաֆեի» նկատմամբ։
Հանդիպման միակ և հաղթական գոլը 22-րդ րոպեին խփեց Ռաֆա Միրը։ Այս հաղթանակի շնորհիվ անդալուսական ակումբը վաստակեց 44 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը։ «Խետաֆեն» 18 միավորով ընթանում է վերջին՝ 20-րդ հորիզոնականով։