Լա Լիգայի 20-րդ տուրում «Ռայո Վալյեկանոն» սեփական հարկի տակ 1-1 հաշվով ոչ-ոքի խաղաց «Բետիսի» հետ։
33-րդ րոպեին հյուրերի կազմում ուղիղ կարմիր քարտ ստացավ և խաղադաշտից հեռացվեց Ալեքս Մորենոն։ Առաջին կեսի ավելացված ժամանակում Սերխիո Կանալեսն առաջ մղեց «Բետիսին»։ 70-րդ րոպեին Իվան Բալլիուն կարողացավ հավասարեցնել հաշիվը, իսկ հետագայում այլ գոլեր չգրանցվեցին։
«Բետիսը» վաստակեց 34 միավոր և եզրափակում էմրցաշարային աղյուսակի լավագույն եռյակը։ «Ռայո Վալյեկանոն» 31 միավորով 7-րդ տեղում է։