«Ատլետիկոյի» հարձակվող Ալվարո Մորատան, որը վարձակալության հիմունքներով հանդես է գալիս «Յուվենտուսում», ամենայն հավանականությամբ, կդառնա «Բարսելոնայի» ֆուտբոլիստ:
Սպասվում է, որ իսպանացին կատալոնական թիմին կմիանա արդեն Իսպանիայի Գավաթի՝ «Լինարեսի» դեմ խաղից հետո, որը նախատեսված է հունվարի 5-ին: «Բարսայի» գլխավոր մարզիչ Չավին վստահ է, որ արդեն «Ռեալի» դեմ Իսպանիայի Սուպերգավաթի խաղին կկարողանա հույսեր կապել Մորատայի հետ: Այդ հանդիպումը նախատեսված է հունվարի 12-ին:
As-ը գրում է,որ Չավին Մորատային աշխարհի լավագույն հարձակվողներից մեկն է համարում:
Մորատան «Ռեալի» սան է: Նա 2010-ից 2014 և 2016-ից 2017 թվականներին հանդես է եկել մադրիդյան ակումբի կազմում: Մորատան «Ատլետիկո» է տեղափոխվել 2019 թվականին:
Ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը «Յուվենտուսի» կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 23 հանդիպման, դարձել է 7 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:
























































