ՊՍԺ-ի հարձակվող Մաուրո Իկարդին առաջվա պես «Յուվենտուսի» հետաքրքրությունների կենտրոնում է: Իտալական ակումբը ցանկանում է հունվարին ուժեղացնել հարձակման գիծը, բայց արգենտինացի ֆուտբոլիստը սպասում է՝ «Յուվենտուսը» համոզիչ առաջարկ անի ՊՍԺ-ին, հայտնում է football-italia-ն:
Ֆրանսիական ակումբում Իկարդիին անձեռնմխելի ֆուտբոլիստ չեն համարում, բայց նրանց պետք է համոզել՝ համապատասխան առաջարկ անելով: Մորատայի՝ «Բարսելոնա» հնարավոր տեղափոխությունը «Յուվենտուսին» բավարար միջոցներ չի տա՝ Իկարդիի վարձակալությունն իրականացնելու համար:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Յուվենտուսը» Իկարդիին կվարձակալի՝ հետագայում նրան 35 մլն եվրոյի դիմաց ձեռք բերելու իրավունքով:
























































