Իսպանիայի առաջնության 19-րդ տուրում «Սելտան» 2-0 հաշվով հաղթեց «Բետիսին»:
Առաջին խաղակեսում հաղթողների կազմում դուբլի հեղինակ դարձավ Յագո Ասպասը։
Զուգահեռաբար ընթացող խաղում «Ալավեսը» խաղում էր «Ռեալ Սոսյեդադի» հետ։ 14-րդ րոպեին հյուրերին առաջ մղեց Ադնան Յանուզայը, իսկ երկրորդ կեսում տանտերերը հավասարեցրեցին հաշիվը․ 11 մետրանոցից աչքի ընկավ Ժոզելին։
«Բետիսը» վաստակել է 33 միավոր և զբաղեցնում է Լա լիգայի մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը, իսկ «Ռեալ Սոսյեդադը» չի կարողանում հաղթել արդեն վեցերորդ խաղում և 30 միավորով զբաղեցնում է 6-րդ տեղը։ «Սելտան» 12-րդ տեղում է (23), «Ալավեսը»՝ 18-րդ (16):
























































