Մադրիդի «Ռեալի» և Պորտուգալիայի հավաքականի նախկին պաշտպան Ֆաբիո Կոենտրաուն իր ֆուտբոլային կարիերայի ավարտից հետո անցել է արտասովոր աշխատանքի։
33-ամյա պորտուգալացին նախորդ մրցաշրջանի վերջում մեխից կախեց իր խաղակոշիկները, որից հետո որոշեց իրականություն դարձնել իր մանկության երազանքը՝ դառնալ ձկնորս։
Կոենտրաուն գնել է մի քանի ձկնորսական նավակ և վարձել է մի ամբողջ ձկնորսական թիմ:
Ինքը՝ նախկին ֆուտբոլիստը, ակտիվորեն ներգրավված է գործընթացում և պարբերաբար ծով է դուրս գալիս՝ ձկնորսության։

























































