Մոսկվայի ԲԿՄԱ-ի ավագ և դարպասապահ Իգոր Ակինֆեևը հայտարարել է, որ շուտով նոր պայմանագիր կկնքի ակումբի հետ։
Այս մասին նա ասել է լրագրող Նոբել Առուստամյանին։
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստի պայմանագիրն ավարտվում է 2022 թվականի ամռանը։ Ավելի վաղ «СЭ»-ն հայտնել էր, որ ակումբը մտադիր է երկարաձգել պայմանագիրը խաղացողի հետ, սակայն մինչ այժմ գործարքի համար միջոցներ գտնել չի հաջողվել։
Հիշեցնենք, որ Ակինֆեևը բանակայինների հետ վեց անգամ դարձել է Ռուսաստանի չեմպիոն։