«Չելսին» մտադիր չէ դադարեցնել համագործակցությունը հարձակվող Ռոմելու Լուկակուի հետ:
Բելգիացին այս շաբաթ հարցազրույց է տվել, որի ընթացքում դժգոհություն է հայտնել լոնդոնյան թիմում իր դերից, ինչպես նաև «սեր է խոստովանել» «Ինտերին»՝ ասելով, որ ափսոսում է միլանյան ակումբից հեռանալու համար։ «Այսպես չպետք է լիներ։ Ես կվերադառնամ»,- ասել էր Լուկակուն։
Ըստ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի՝ «Չելսին» մտադիր չէ հունվարին Լուկակուին այլ թիմ բաց թողնել: Ակումբի դիրքորոշումն այս հարցում շատ հստակ է և հանգում է նրան, որ հարձակվողը չի հեռանա։ Կապույտները չեն պատրաստվում վաճառել հարձակվողին։
Գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը անձնական զրույց կունենա Լուկակուի հետ՝ պարզաբանելու ֆուտբոլիստի հետ կապված իրավիճակը։
























































