24.10.26
Armsport.am
  • ՖՈՒՏԲՈԼ
    • Բոլորը
    • Ազգերի լիգա
    • Ռուսաստան
    • Արգենտինա
    • Մերոնք դրսում
    • Թվեր և փաստեր
    • Թերթերի շապիկին
    • Ասիայի Չեմպիոնների լիգա
    • Պորտուգալիա
    • ԱԱ-2026
    • Տրանսֆերային անցուդարձ
    • Կանանց ֆուտբոլ
    • Կոնֆերենցիաների լիգա
    • Լիբերտադորեսի գավաթ
    • ԱԱ
    • Բրազիլիա
    • Եվրո 2024
    • Աշխարհի ակումբային առաջնություն
    • MLS
    • Միջմայրցամաքային գավաթ
    • Սաուդյան Արաբիա
    • Աֆրիկա
    • Ազգային հավաքական
    • Հայաստան
    • Իսպանիա
    • Անգլիա
    • Իտալիա
    • Գերմանիա
    • Բարձրագույն խումբ
    • Ֆրանսիա
    • Չեմպիոնների լիգա
    • Եվրոպա լիգա
    • Միջազգային ֆուտբոլ

    Նորամուծություն Լա Լիգայում. մրցավարները խաղերից հետո հարցազրույցներ կտան

    Եթե մենք միասին խաղայինք, գուցե ստիպված լինեի տեղափոխվել ձախ եզր․ Ֆիգուն՝ Բարսելոնայի աստղի մասին

    🎥 Ալ-Ահլին ջախջախեց Ալ-Խալիջին․ Սպերցյանը՝ գոլային փոխանցման հեղինակ

    Աննախադեպ նվաճում․ Ռոնալդուն պատմության մեջ է մտել որպես 2 միլիարդ դոլար վաստակած առաջին ֆուտբոլիստ

    🎥 Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվը

    Տեղափոխություն Լա լիգա՝ մեկ պայմանով. Հալանդը հատուկ պահանջ կներկայացնի Ռեալին և Բարսելոնային

    Ռեալի նախկին խաղացողը կիսվել է իր կանխատեսմամբ առաջիկա Էլ Կլասիկոյի վերաբերյալ

    Բավարիան պաշտոնական հայտարարություն է տարածել հոսպիտալացված Կոմպանիի առողջական վիճակի վերաբերյալ

    Trending Tags

      • Ազգային հավաքական
      • Հայաստան
      • Իսպանիա
      • Անգլիա
      • Չեմպիոնների լիգա
    • ԹԵՆԻՍ
      • Բոլորը
      • Ուիմբլդոն
      • Roland Garros
      • US Open
      • Australian Open
      • ATP Tour
      • WTA Tour

      Պեկինի մրցաշար․ Հայաստանը ներկայացնող թենիսիստուհին հաղթեց աշխարհի առաջին ռակետին

      Ալեքսանդր Զվերևը՝ US Open 2026-ի հաղթող

      US Open. Կարեն Խաչանովը դուրս է եկել մրցաշարի կիսաեզրափակիչ

      US Open. Խաչանովը դուրս եկավ երրորդ փուլ

      Համբուրգ. Էլինա Ավանեսյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, իսկ Ալինա Չարաևան ավարտեց ելույթները

      Ավանեսյանը դուրս եկավ Համբուրգի մրցաշարի քառորդ եզրափակիչ

      Ուիմբլդոն․ Գործող չեմպիոնը պահպանեց տիտղոսը

      Ուիմբլդոն․ Հայտնի են եզրափակիչի մասնակիցները կանանց մրցաշարում

      Trending Tags

      • ԲԱՍԿԵՏԲՈԼ
      • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
      • ԸՄԲՇԱՄԱՐՏ
        • Բոլորը
        • Հունահռոմեական
        • Ազատ ոճի

        Սարգիս Բեգոյանը՝ Մ-23 աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

        Ազատ ոճի ըմբշամարտի Մ-23 ԱԱ. Սարգիս Բեգոյանը` բրոնզե մեդալակիր

        🎥 Ազատ ոճի ըմբշամարտի Մ-23 ԱԱ. Գուրգեն Սիմոնյանը, Հայկ Պապիկյանն ու Հայկ Աբրահամյանը քառորդ եզրափակիչում են

        Արթուր Ալեքսանյանը ողնաշարի վիրահատության է ենթարկվել

        Ըմբշամարտի Մ-23 ԱԱ. Գասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը նվաճեցին արծաթե մեդալներ, Սամվել Տերտերյանը կպայքարի բրոնզի համար

        🎥 Ըմբշամարտի Մ-23 ԱԱ. Սամվել Տերտերյանը 50 վայրկյանում ջախջախեց լեհ մրցակցին ու կիսաեզրափակիչում է

        🎥 Ըմբշամարտի Մ-23 ԱԱ. Սամվել Տերտերյանը դուրս եկավ քառորդ եզրափակիչ

        🎥 Ոսկե մեդալի ակնկալիքով. Գասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը Մ23 ԱԱ-ի եզրափակիչում են

        Trending Tags

        • ԾԱՆՐԱՄԱՐՏ
        • ՇԱԽՄԱՏ
        • ԱՅԼ
          • Բոլորը
          • F1
          • Լող
          • Ձողացատկ
          • Հոկեյ
          • Սամբո
          • Թաեքվոնդո
          • Վոլեյբոլ
          • Կիբերսպորտ
          • Ավտոսպորտ
          • Ձյուդո
          • Հեծանվասպորտ
          • Մարմնամարզություն
          • Հրաձգություն
          • Ձմեռային մարզաձևեր
          • Թեթև ատլետիկա
          • Կարատե

          🎥 Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամներն ԱԱ-ի եզրափակիչում են

          Էլմիրա Կարապետյանը նվաճել է Հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալը

          Ադամյանը Բաքվում փայլուն հաղթանակ է տարել ադրբեջանցի Օլիմպիական չեմպիոնի նկատմամբ

          🎥 Ողբերգություն Մեքսիկայում. 75-ամյա մրցավարը մահացել է ռեստլինգի շոուի ժամանակ կիրառված արգելված հնարքից հետո

          🎥📷 World Challenge Cup. Համլետ Մանուկյանը՝ ոսկե, Արթուր Ավետիսյանը՝ արծաթե մեդալակիր

          📷 Լեկլերը վթարի է ենթարկվել Իտալիայի Գրան պրիում, առաջատարը հաղթեց մրցավաքը

          Արթուր Դավթյանը չկարողացավ պաշտպանել Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը

          Արթուր Ավետիսյանը՝ սպորտային մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն

          Trending Tags

            • ՍՊՈՐՏ LIFE
          Արդյունք չկա
          Դիտել բոլոր արդյունքները
          Armsport.am
          • ՖՈՒՏԲՈԼ
            • Բոլորը
            • Ազգերի լիգա
            • Ռուսաստան
            • Արգենտինա
            • Մերոնք դրսում
            • Թվեր և փաստեր
            • Թերթերի շապիկին
            • Ասիայի Չեմպիոնների լիգա
            • Պորտուգալիա
            • ԱԱ-2026
            • Տրանսֆերային անցուդարձ
            • Կանանց ֆուտբոլ
            • Կոնֆերենցիաների լիգա
            • Լիբերտադորեսի գավաթ
            • ԱԱ
            • Բրազիլիա
            • Եվրո 2024
            • Աշխարհի ակումբային առաջնություն
            • MLS
            • Միջմայրցամաքային գավաթ
            • Սաուդյան Արաբիա
            • Աֆրիկա
            • Ազգային հավաքական
            • Հայաստան
            • Իսպանիա
            • Անգլիա
            • Իտալիա
            • Գերմանիա
            • Բարձրագույն խումբ
            • Ֆրանսիա
            • Չեմպիոնների լիգա
            • Եվրոպա լիգա
            • Միջազգային ֆուտբոլ

            Նորամուծություն Լա Լիգայում. մրցավարները խաղերից հետո հարցազրույցներ կտան

            Եթե մենք միասին խաղայինք, գուցե ստիպված լինեի տեղափոխվել ձախ եզր․ Ֆիգուն՝ Բարսելոնայի աստղի մասին

            🎥 Ալ-Ահլին ջախջախեց Ալ-Խալիջին․ Սպերցյանը՝ գոլային փոխանցման հեղինակ

            Աննախադեպ նվաճում․ Ռոնալդուն պատմության մեջ է մտել որպես 2 միլիարդ դոլար վաստակած առաջին ֆուտբոլիստ

            🎥 Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվը

            Տեղափոխություն Լա լիգա՝ մեկ պայմանով. Հալանդը հատուկ պահանջ կներկայացնի Ռեալին և Բարսելոնային

            Ռեալի նախկին խաղացողը կիսվել է իր կանխատեսմամբ առաջիկա Էլ Կլասիկոյի վերաբերյալ

            Բավարիան պաշտոնական հայտարարություն է տարածել հոսպիտալացված Կոմպանիի առողջական վիճակի վերաբերյալ

            Trending Tags

              • Ազգային հավաքական
              • Հայաստան
              • Իսպանիա
              • Անգլիա
              • Չեմպիոնների լիգա
            • ԹԵՆԻՍ
              • Բոլորը
              • Ուիմբլդոն
              • Roland Garros
              • US Open
              • Australian Open
              • ATP Tour
              • WTA Tour

              Պեկինի մրցաշար․ Հայաստանը ներկայացնող թենիսիստուհին հաղթեց աշխարհի առաջին ռակետին

              Ալեքսանդր Զվերևը՝ US Open 2026-ի հաղթող

              US Open. Կարեն Խաչանովը դուրս է եկել մրցաշարի կիսաեզրափակիչ

              US Open. Խաչանովը դուրս եկավ երրորդ փուլ

              Համբուրգ. Էլինա Ավանեսյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, իսկ Ալինա Չարաևան ավարտեց ելույթները

              Ավանեսյանը դուրս եկավ Համբուրգի մրցաշարի քառորդ եզրափակիչ

              Ուիմբլդոն․ Գործող չեմպիոնը պահպանեց տիտղոսը

              Ուիմբլդոն․ Հայտնի են եզրափակիչի մասնակիցները կանանց մրցաշարում

              Trending Tags

              • ԲԱՍԿԵՏԲՈԼ
              • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
              • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                • Բոլորը
                • Հունահռոմեական
                • Ազատ ոճի

                Սարգիս Բեգոյանը՝ Մ-23 աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

                Ազատ ոճի ըմբշամարտի Մ-23 ԱԱ. Սարգիս Բեգոյանը` բրոնզե մեդալակիր

                🎥 Ազատ ոճի ըմբշամարտի Մ-23 ԱԱ. Գուրգեն Սիմոնյանը, Հայկ Պապիկյանն ու Հայկ Աբրահամյանը քառորդ եզրափակիչում են

                Արթուր Ալեքսանյանը ողնաշարի վիրահատության է ենթարկվել

                Ըմբշամարտի Մ-23 ԱԱ. Գասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը նվաճեցին արծաթե մեդալներ, Սամվել Տերտերյանը կպայքարի բրոնզի համար

                🎥 Ըմբշամարտի Մ-23 ԱԱ. Սամվել Տերտերյանը 50 վայրկյանում ջախջախեց լեհ մրցակցին ու կիսաեզրափակիչում է

                🎥 Ըմբշամարտի Մ-23 ԱԱ. Սամվել Տերտերյանը դուրս եկավ քառորդ եզրափակիչ

                🎥 Ոսկե մեդալի ակնկալիքով. Գասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը Մ23 ԱԱ-ի եզրափակիչում են

                Trending Tags

                • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                • ՇԱԽՄԱՏ
                • ԱՅԼ
                  • Բոլորը
                  • F1
                  • Լող
                  • Ձողացատկ
                  • Հոկեյ
                  • Սամբո
                  • Թաեքվոնդո
                  • Վոլեյբոլ
                  • Կիբերսպորտ
                  • Ավտոսպորտ
                  • Ձյուդո
                  • Հեծանվասպորտ
                  • Մարմնամարզություն
                  • Հրաձգություն
                  • Ձմեռային մարզաձևեր
                  • Թեթև ատլետիկա
                  • Կարատե

                  🎥 Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամներն ԱԱ-ի եզրափակիչում են

                  Էլմիրա Կարապետյանը նվաճել է Հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալը

                  Ադամյանը Բաքվում փայլուն հաղթանակ է տարել ադրբեջանցի Օլիմպիական չեմպիոնի նկատմամբ

                  🎥 Ողբերգություն Մեքսիկայում. 75-ամյա մրցավարը մահացել է ռեստլինգի շոուի ժամանակ կիրառված արգելված հնարքից հետո

                  🎥📷 World Challenge Cup. Համլետ Մանուկյանը՝ ոսկե, Արթուր Ավետիսյանը՝ արծաթե մեդալակիր

                  📷 Լեկլերը վթարի է ենթարկվել Իտալիայի Գրան պրիում, առաջատարը հաղթեց մրցավաքը

                  Արթուր Դավթյանը չկարողացավ պաշտպանել Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը

                  Արթուր Ավետիսյանը՝ սպորտային մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն

                  Trending Tags

                    • ՍՊՈՐՏ LIFE
                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  Armsport.am
                  Գլխավոր ԱՐՄՍՊՈՐՏ ArmSport-ի դիտակետում

                  Չգիտես, թե երբ կավարտվի խաղը. Մամբան հեռանում է

                  ArmSport-ի դիտակետում, ԲԱՍԿԵՏԲՈԼ
                  02.02.20 / 13:13
                  0

                  «Երբեմն դժվար է բառեր գտնել, երբեմն դժվար է դրանք թղթին հանձնել, երբեմն էլ՝ անիմաստ: Շատ մտածողներ են խոսել կյանքի իմաստի և ճակատագրի մասին: Այս թեմայով ստեղծվել են կրոններ և հոգևոր ուղղություններ, բայց դրանցից ոչ մեկը չեն կարող տալ այն հստակ բանաձևը. ինչու՞ է պատահում այն, ինչը չպետք է լիներ»:

                  Կոբի Բրայանտի այս մտքերը շատերին ծանոթ չեն: Մեզ հրամցվել են բասկետբոլին վերաբերող նրա մտքերը, սակայն, ցավալի օրինաչափությունը բոլորիս հիշեցնում է լեգենդար բասկետբոլիստի այս խոսքերը: Զարմանալի է, որ «Սև Մամբան» իր ինքնակենսագրական գրքում տալիս էր այս հարցը:

                  Այդ նույն ճակատագրի հեգնանքն է, որ այսօր թակում է մեր դռները և տալիս է նույն հարցը՝ ինչու՞.

                  Հունվարի 26. Կալիֆորնիայում սեփական ուղղաթիռի վթարից մահացավ NBA-ի լեգենդ Կոբի Բրայանտը: Համաշխարհային լրատվամիջոցները ամեն վայրկյան նոր տվյալներ էին հաղորդում այդ սարսափելի իրադարձությունից: Աղետը չխնայեց նաև Բրայանտի դստերը՝ Ջանային և այդ չարաբաստիկ չվերթի մյուս ուղևորներին: Այս օրերի ընթացքում աշխարհի տարբեր անկյուններից լսվում են ցավի և կարեկցանքի հաղորդագրություններ: Եվ այդուհանդերձ՝ ինչու՞.

                  Նախապես նշեմ, որ այսօր չենք փորձելու գտնել դրա պատասխանը: Արդեն մի քանի օր է անցել այդ դեպքերից և այժմ կարող ենք մի փոքր զսպել հույզերը ու «մութ սենյակում» տեսնել լույսի ճանապարհը: Մենք պարզապես զրուցելու ենք, և դա անելու ենք բարձրաձայն: Այսօր քանդվելու է հեղինակի և ընթերցողի միջև եղած պատնեշը: Միասին ճանապարհորդելու ենք մեր սիրելի բասկետբոլիստի հիշողություններում ՝ թակելով մի շարք դռներ, որոնք միգուցե մեզ կտան որոշ հարցերի պատասխաններ:

                  5 վայրկյան. մեր առաջին կանգառը իտալական Պադովա քաղաքում է: Բրայանտը իր մանկության մի մասը անցկացրել է այս հրաշալի վայրում: Նրա հայրը՝ Ջո Բրայանտը, բավականին հայտնի բասկետբոլիստ էր: NBA-ում նա շատ հանդիպումներ էր անցկացրել և որոշել էր կարիերան ավարտել Իտալիայում: Փոքրիկ Կոբին հայտնվեց գեղատեսիլ անտառներով և գետերով հարուստ այս վայրում: Նա դարձավ ֆուտբոլի մեծ երկրպագու, ով բաց չէր թողնում իր սիրելի թիմի՝ «Միլանի» հանդիպումները: Բայց ինչպես ասում են՝ գենետիկային չես խաբի:

                  Կոբին հոր գուլպաներից գնդակներ էր սարքում և նետում էր զգեստապահարանի վրա դրված աղբամանի մեջ: Իհարկե, Ջո Բրայանտը չէր զայրանում իր որդու վրա, քանի որ արդեն այդ տարիքում տեսնում էր փոքրիկի տաղանդը:

                  «Տղաս, հրաշալի նետում էր: Մի հուսահատվիր, եթե որոշ դեպքերում դրանք չեն ստացվում: Հիշիր. դու միշտ ունես ժամանակը 5 վայրկյանով հետ տալու հնարավորություն: Եթե սխալվես, ապա ես հետ կտամ ժամանակը և դու ևս մեկ նետման հնարավորություն կունենաս»: Եվս մեկ հնարավորություն…

                  Բոլորիս այնքան ծանոթ արտահայտություն է, այդպես չէ՞:

                  Իր ամբողջ կարիերայի ընթացքում «Սև Մամբան» չունեցավ այդ երկրորդ հնարավորության կարիքը: Նա ամենին հասնում էր առաջին իսկ հնարավորությունից: Փենսիլվանիայի դպրոցներից մեկում սկսելով իր սիրողական կարիերան, Կոբին 1996 թվականին հայտնվեց NBA-ի «Շարլոթ Հորնեթս» ակումբում: Իհարկե նրանք չէին հրաժարվի երկրորդ հնարավորությունից, քանի որ կատարեցին ակումբի պատմության գլխավոր սխալներից մեկը՝ վաճառելով Բրայանտին «Լոս Անջելես Լեյքերսին»:

                  Անխնա առաջատար Բրայանտը հայտնվեց իր սիրելի թիմում, որտեղ հանդես եկավ 20 մրցաշրջանների ընթացքում ՝ դառնալով NBA-ի հնգակի չեմպիոն, առաջնության ամենաարժեքավոր բասկետբոլիստ, բոլոր աստղերի խաղերի 18-ակի մասնակից: 34 տարեկանում գերազանցեց 30.000 միավորի շեմը: Forbes-ի գնահատմամբ նրա կարողությունը գերազանցում էր 600 միլիոն դոլարը: Adidas-ի, Sprite-ի, Giorgio Armani-ի հետ կնքած պայմանագրերը Կոբիին միլիոնավոր դոլարներ էին բերում ,բայց իրական «Մամաբային» կարող էիք տեսնել միայն «Սթեյփլս Սենթրում»:

                  Սա իրական սիրո և նվիրվածության պատմություն է: «Լեյքերսը» միշտ էլ ունեցել է ֆանտաստիկ կատարողներ՝ Քարիմ Աբդուլ- Ջաֆար, Շաքիլ Օ՛ Նիլ…ի դեպ՝ խոսենք վերջինիս մասին:

                  Բրայանտը և Շաքիլը միասին կառուցեցին «Լոս Անջելես Լեյքերսի» չեմպիոնական խաղը, բայց նրանց հարաբերությունները այնքան էլ դյուրին չէին: Երբ երկու քաղցած առյուծ հայտնվում են մեկ վանդակում, դժվար է ակնկալել, որ նրանք միմյանց անեկդոտներ կպատմեն: Շոտլանդական այս ասացվածքը լավագույն կերպով է բնորոշում այս երկու հսկաների հարաբերությունները: Նրանք չափազանց տարբեր էին: Խաղադաշտում դա չէր նկատվում, բայց դրանից դուրս՝ «հրդեհ էր տիրում»: Բրայանտի հետ խնդիրների պատճառով թիմից հեռացավ ոչ միայն «Մեծ Շաքը», այլև «Լեյքերսի» մարզիչ Ֆիլ Ջեքսոնը: Նա ցանկանում էր լինել միակ «ջութակահարը» և «Մամբան» հասավ դրան:

                  Կարելի է չհամաձայնել հաղթողի հետ, բայց դրանից նա չի դադարում հաղթել: Շաքիլի և Ջեքսոնի հեռանալուց հետո Կոբին ևս երկու անգամ իր՝ Բրայանտի թիմի համար նվաճեց NBA-ի չեմպիոնական տիտղոսը:

                  Նա այդպես էլ չդարձավ թիմային խաղացող, քանի որ Կոբին այդ դեպքում կդավաճաներ իր էությանը: Նա հերոս է, ով ամենաբարդ պահին փրկում է թիմին. Ֆիլ Ջեքսոն

                  Մեր երկրորդ կանգառի անունն է ՝ Մայքլ Ջորդան: NBA-ի լեգենդի հետ համեմատությունները Բրայանտին ուղեկցում էին դեռ առաջին օրերից: Դժվար է վիճել այն մտքի հետ, որ նրանք կարծես մեկ բջջից ստեղծված լինեին:

                  «Երբ ես առաջին անգամ խաղացի Ջորդանի դեմ, չէի կարողանում զսպել հուզմունքս: Հետո հավաքվեցի և փորձեցի կանգնեցնել նրան: Ես 17 տարեկան էի, իսկ նա`33: Նրա տեխնիկան ֆենոմենալ էր, և ես ուզում էի ապացուցել՝ ես էլ եմ այդպես կարողանում: Մենք 11 հանդիպում անցկացրինք միմյանց դեմ ու դրանցից յուրաքանչյուրը մի գեղարվեստական ֆիլմի էր նման»:

                  Իրոք, Ջորդանի հետնորդ տիտղոսը ամեն պատահական մարդու չեն ընծայում: Նրանք երկուսն էլ ճախրում էին խաղադաշտում: Դրանք իրական մարտիկներ էին, ովքեր չէին կանգնում ոչնչի առաջ և հասնում էին իրենց նպատակին:

                  Հատկանշական է, որ Ջորդանը այն քչերից մեկն էր, ում մասին Բրայանտը ոչ մի վատ արտահայտություն չի արել: Շատերը կարծում էին, որ Բրայանտի եսասիրությունը կործանարար ուժ է, որին չեն դիմանում շատերը: Նա թիմային մարզաձևը դարձնում էր անհատական՝ իր դեմ հանելով թե՛ մրցակիցներին, թե՛ թիմակիցներին:

                  Կոբին ժամանակին խոստովանել էր, որ չի երազել դառնալ թիմի առաջատարը, լավագույն բասկետբոլիստը, այլ ցանկացել է լինել հերոս, ով միայնակ կհաղթահարի բոլոր դժվարությունները: Ահա այս խոսքերը ոմանց լարում էին նրա դեմ, բայց այժմ հստակ է՝ դա չէր խնդիրը: Այդ ինքնավստահ, կանոններ չհարգող, անտանելի թվացող տղան՝ մեզնից մեկն էր, ով ամբողջ կյանքում երազում էր նմանվել իր կուռքին՝ Մայքլ Ջորդանին: Նա հայտնվում էր վատ պատմությունների կենտրոնում, կռվում էր, դիմադրում, ավելի «հավատում» էր տաժանակիր մարզումներին, քան տաղանդին:

                  Խաղում էր կոտրված ձեռքով, ամբողջ գիշերը մարզում էր 3 միավորանոց նետումները՝ նյարդայնացնելով մարզիչներին, ովքեր կեսգիշերին պետք է դիտեին նրա մարզումները: Կար մեկ նպատակ. կլորին նետել ցանցը և նա դա անում էր անկասելի եռանդով: Կոբին երբեք չէր վախենում սխալվելուց: Նա ցուցադրում էր իր մութ կողմերը, չէր վախենում ծիծաղելի երևալուց, ձգտում էր կատարելության ՝ վեր բարձրանալով յուրաքանչյուր անկումից հետո:

                  Դժվար է հավատալ, որ այս անգամ դա նրան չի հաջողվի: Չի հաջողվի 5 վայրկայնով հետ տալ ժամանակը, կատարել բոլորին փրկող նետումը:

                  Եվ նորից առաջին պլան է գալիս չգտնված բանաձևը. «ինչու՞ է պատահում այն, ինչը չպետք է լիներ»:

                  Ինչու՞ չտրվեց հնարավորություն՝ մահվան դեմ պայքարելու և հաղթելու: Ինչու՞ այս խաղը սկսվեց և ավարտվեց անհավասար կանոններով:

                  Ես չգիտեմ՝ երբ է ավարտվելու խաղը, բայց վստահ եմ, որ դեռ կունենամ երկրորդ նետման հնարավորություն. Կոբի Բրայանտ

                  Նարեկ Գրիգորյան

                  Թեգեր: կոբի-բրայանտ
                  ԿիսվելՈւղարկելԿիսվելԿիսվել

                  ՆՄԱՆԱՏԻՊ ԼՈՒՐԵՐ

                  Snoop Dogg-ը ռեփ է կարդացել Բրայանտի պատվին 🎥

                  22.06.20

                  Կոբի Բրայանտի չեմպիոնական մատանին վաճառվել է աճուրդում

                  25.05.20
                  Kobe BRYANT USA, nachdenklich, nachdenkend, halbe Figur, Halbfigur, USA USA- Spanien ESP 107:100, Basketball Finale der Maenner am 12.08.2012, Olympische Sommerspiele 2012 in London vom 27.07. - 12.08.2012 in London/ Grossbritannien.

                  ESPN. Հրապարակվել են Կոբի Բրայանտի ուղղաթիռի վթարի հետաքննության տվյալները

                  17.05.20
                  Kobe BRYANT USA, nachdenklich, nachdenkend, halbe Figur, Halbfigur, USA USA- Spanien ESP 107:100, Basketball Finale der Maenner am 12.08.2012, Olympische Sommerspiele 2012 in London vom 27.07. - 12.08.2012 in London/ Grossbritannien.

                  Բրայանտի չեմպիոնական մատանին աճուրդի է հանվել

                  24.04.20

                  ԼՐԱՀՈՍ

                  Նորամուծություն Լա Լիգայում. մրցավարները խաղերից հետո հարցազրույցներ կտան

                  00:30 / 24.10.26

                  Եթե մենք միասին խաղայինք, գուցե ստիպված լինեի տեղափոխվել ձախ եզր․ Ֆիգուն՝ Բարսելոնայի աստղի մասին

                  00:10 / 24.10.26

                  🎥 Ալ-Ահլին ջախջախեց Ալ-Խալիջին․ Սպերցյանը՝ գոլային փոխանցման հեղինակ

                  23:57 / 23.10.26

                  Աննախադեպ նվաճում․ Ռոնալդուն պատմության մեջ է մտել որպես 2 միլիարդ դոլար վաստակած առաջին ֆուտբոլիստ

                  23:05 / 23.10.26

                  🎥 Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվը

                  22:28 / 23.10.26

                  Տեղափոխություն Լա լիգա՝ մեկ պայմանով. Հալանդը հատուկ պահանջ կներկայացնի Ռեալին և Բարսելոնային

                  22:10 / 23.10.26

                  Ռեալի նախկին խաղացողը կիսվել է իր կանխատեսմամբ առաջիկա Էլ Կլասիկոյի վերաբերյալ

                  21:41 / 23.10.26

                  Բավարիան պաշտոնական հայտարարություն է տարածել հոսպիտալացված Կոմպանիի առողջական վիճակի վերաբերյալ

                  21:10 / 23.10.26

                  🎥 ՀՊԼ․ Փյունիկը նորաբաց մարզադաշտում խոշոր հաշվով հաղթեց Գանձասարին

                  20:53 / 23.10.26

                  Կոմպանին կորցրել է գիտակցությունը Բավարիայի մարզման ժամանակ. բելգիացուն շտապօգնության մեքենայով հոսպիտալացրել են

                  20:01 / 23.10.26

                  🎥 Ալ-Նասրը արտագնա խաղում հաղթեց Ալ-Ֆեյսալիին․ Ռոնալդուն հեղինակեց կարիերայի 982-րդ գոլը

                  19:30 / 23.10.26

                  Opta-ի սուպերհամակարգիչը նշել է Չեմպիոնների լիգայի գլխավոր ֆավորիտին

                  18:10 / 23.10.26

                  🎥 ՀՊԼ. Վանն ուժեղ էր Արարատից

                  17:30 / 23.10.26

                  Երբեք չեմ դադարել փորձել. Ինչպիսի՞ն է ցանկանում մնալ պատմության մեջ Լիոնել Մեսսին

                  16:10 / 23.10.26

                  ՖԻՖԱ-ն հաստատել է Միջմայրցամաքային գավաթի եզրափակիչ փուլի ժամանակացույցը

                  15:00 / 23.10.26

                  ՀՖՖ-ի պնդումը սխալ է. 15 լեգեոներների սահմանափակումը շարունակում է մնալ կասեցված․ Արփինե Հովհաննիսյան

                  14:00 / 23.10.26

                  Դատարանը առանց քննության է թողել Նոայի և Աննա Օհանյանի հայտնի հայցադիմումները

                  13:00 / 23.10.26

                  Սառույցը հալվե՞ց․ Ռեալը դադարեցնում է Ոսկե գնդակի բոյկոտը՝ 2 տարվա դադարից հետո

                  12:10 / 23.10.26

                  📷 Լիվերպուլը հրատարակել է ողբերգական ավտովթարից զոհված Ժոտայի կենսագրական գիրքը

                  11:35 / 23.10.26

                  🎥 Քաոս Լաս Վեգասում. ինչո՞ւ Արման Ծառուկյանը հարձակվեց Դիլոն Դենիսի վրա

                  10:35 / 23.10.26

                  Բեռնել ավելին

                  ՄԵՐ ԴԻՏԱԿԵՏՈՒՄ

                  ArmSport-ի դիտակետում

                  📷 100 տոկոսով Բենֆիկա՝ Հայաստանի սրտում․ ի՞նչ է սպասվում Երևանում բացվող Բենֆիկայի ակադեմիայում

                  10:15 / 21,10,26

                  Կարդալ ավելին

                  Միայն երկու ակումբ դեռ միավոր չի վաստակել թոփ լիգաներում․ Թվեր և փաստեր

                  23:41 / 12,10,26

                  ՍՊՈՐՏ LIFE

                  Հայաստան

                  📷 Գառնի, Քարերի Սիմֆոնիա, Երևան․․․ Կոկորինն այցելել է Հայաստան

                  0:08 / 16.10.26

                  Կարդալ ավելին

                  Վինիսիուսն ու Ֆոնսեկան կրկին բաժանվել են

                  22:15 / 11.10.26

                  Armsport

                  Armsport.am-ը լուսաբանում է հայկական ու միջազգային սպորտի կարևոր իրադարձությունները: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Armsport.am-ին պարտադիր է: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

                  Փնտրել ըստ կատեգորիայի

                  • ՖՈՒՏԲՈԼ
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ԹԵՆԻՍ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                  • ԱՅԼ
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                  • Հասցե: Հայաստան, Երևան, Դավիթ Անհաղթ 23
                  • [email protected]

                  Գովազդի համար` [email protected]

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.

                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  • ՖՈՒՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ
                    • ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՒՄԲ
                    • ՀԱՅԱՍՏԱՆ
                    • ԱՆԳԼԻԱ
                    • Իսպանիա
                    • ԳԵՐՄԱՆԻԱ
                    • ԻՏԱԼԻԱ
                    • ՖՐԱՆՍԻԱ
                    • ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ
                    • ԵՎՐՈՊԱ ԼԻԳԱ
                    • ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖՈՒՏԲՈԼ
                    • Կոնֆերենցիաների լիգա
                  • ԹԵՆԻՍ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ATP TOUR
                    • AUSTRALIAN OPEN
                    • ROLAND GARROS
                    • US OPEN
                    • WTA TOUR
                    • ՈՒԻՄԲԼԴՈՆ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • NBA
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • MMA
                    • UFC
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԱՏ ՈՃԻ
                    • Հունահռոմեական
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԱՅԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱՎՏՈՍՊՈՐՏ
                    • ԿԻԲԵՐՍՊՈՐՏ
                    • ՁՅՈՒԴՈ
                    • Վոլեյբոլ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ՄԵԴԻԱ
                  • ՀԱՅ
                    • РУС

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.