Հարձակվող Ալվարո Մորատան մոտ է «Բարսելոնա» տեղափոխվելուն, հայտնում է լրագրող Ռոմեո Ագրեստին։
29-ամյա իսպանացին կատալոնական ակումբի հետ համաձայնության է հասել 18 ամսվա համար նախատեսված պայմանագրի շուրջ։
Այժմ կատալոնացիները պետք է համաձայնության գան 29-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ «Աթլետիկոյի» հետ, որին պատկանում են ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները։
Մորատան վարձավճարով հանդես է գալիս Յուվենտուսում 2020 թվականի սեպտեմբերից։ 2021/22 մրցաշրջանում նա անցկացրել է 23 հանդիպում և դարձել 7 գոլի հեղինակ։
























































