Իտալական «Սալերնիտանան» կխուսափի Ա սերիայից հեռացվելուց: Այդ մասին հայտնում է Tuttomercatoweb-ը։
Ակումբի նախկին սեփականատերը Կլաուդիո Լոտիտոն էր, ով նաև «Լացիոյի» նախագահն է, և ակումբային գրանցման կանոնների համաձայն՝ մեկ անձ չի կարող ունենալ մի քանի թիմ մեկ դիվիզիոնում: Արդյունքում «Սալերնիտանան» ժամանակավորապես հանձնվել էր այլ կազմակերպության, որի հայտը հաստատվել էր լիգայի կողմից։ Բայց եթե մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ակումբը նոր սեփականատեր չգտներ, ապա ակումբը կարող էր հեռացվել Ա Սերիայից։
Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից սահմանված վաճառքի վերջնաժամկետից քիչ առաջ թիմը, այնուամենայնիվ, գտել է նոր սեփականատեր․ դա Դանիլո Ջերվոլինոն է։
Այսպիսով, ակումբը կշարունակի ելույթները Ա Սերիայում: