«Բարսելոնայում» շատ լուրջ կորոնավիրուսի բռնկում է:
Ակումբի մամուլի ծառայությունից հայտնում են, որ այսօր դրական թեստեր են հանձնել Ֆիլիպե Կոուտինյոն, Սերժինյո Դեստը և Աբդե Էզալզուլին։
Երեք խաղացողներն էլ լավ են զգում: Նրանք տնային ինքնամեկուսացման մեջ են։
Այսպիսով, Բարսայի 10-ը խաղացող արդեն վարակվել է կորոնավիրուսով։ Ավելի վաղ դրական թեստեր էին անցել պաշտպաններ Խորդի Ալբան, Դանի Ալվեսը, Կլեման Լանգլետը, Սամուել Ումտիտին և Ալեքս Բալդեն, ինչպես նաև կիսապաշտպաններ Ուսման Դեմբելեն և Գավին։
Հաջորդ հանդիպումը «Բարսելոնան» կանցկացնի հունվարի 2-ին։ Կատալոնական ակումբի մրցակիցը կլինի «Մալյորկան»։