«Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը ԱՊԼ 20-րդ տուրի՝ «Բրայթոնի» դեմ խաղից առաջ խոսել է թիմի խաղացողների վիճակի մասին։
«Մենք ունենք վարակված խաղացողներ, որոնք 3 ներարկում են արել, վարակվածներ ունենք չպատվաստվածների մեջ, դրա համար էլ մեզ մոտ կիարժեք հավաքածու է։
Եթե խոսենք կենտրոնական կիսապաշտպանների մասին, ապա եկեք ենթադրենք, որ Ն՛Գոլոն չի խաղա «Բրայթոնի» դեմ, գուցե, Ռուբեն Լոֆտուս-Չիկը դեռ չկարողանա խաղալ, դրա համար էլ կենտրոնական կիսապաշտպանների շրջանում մի դրական թեստը բավական է, որ ամեն ինչ նորից փչանա, որովհետև Կովաչիչը նորից ստիպված է լինելու 90 րոպե խաղալ, իսկ այդտեղ վնասվածք ստանալու վտանգ կա։
Չգիտեմ, թե որքանով ենք մենք ազատվել կորոնավիրուսի սպառնալիքից, որովհետև ինձ թվում է, որ դա այդպես չէ»,- Տուխելի խոսքերն է փոխանցում ակումբի կայքը։
























































