«Նապոլիի» հարձակվող Լորենցո Ինսինյեն հայտնվել է «Տորոնտոյի» հետաքրքրության կենտրոնում: Կանադական ակումբը մտադիր է մինչև մրցաշրջանի մեկնարկը՝ մարտին, պայմանագիր կնքել իտալացի ֆուտբոլիստի հետ: Այս մասին հայտնում է Corriere dello Sport-ը:
30-ամյա Ինսինյեն չի կարողանում համաձայնության գալ իտալական ակումբի հետ նոր պայմանագրի շուրջ: Նա առաջվա պես ցանկանում է մրցաշրջանի համար 5 մլն եվրո ստանալ, բայց «Նապոլին» նրան 4 տարվա պայմանագիր է առաջարկում՝ 3,5 մլն եվրոյով:
Բանակցությունները փակուղի են մտել, և հավանակնություն կա, որ իտալական ակումբի սանը մոտ ժամանակներս կհեռանա: Մրցաշրջանի վերջում նրա պայմանագիրն ավարտվում է:
«Տորինոն» պատրաստ է 7 մն եվրո առաջարկել ֆուտբոլիստին՝ մրցաշրջանի համար: