«Ինտերի» կիսապաշտպան Մաթիաս Վեսինոն հետաքրքրել է իտալական մեկ այլ ակումբի: «Յուվենտուսն» առաջարկ է արել ուրուգվայցի ֆուտբոլիստի համար, բայց մերժում է ստացել «Ինտերից», որը մտադիր չէ ֆուտբոլիստին վաճառել իր մրցակցին:
Այս մասին հայտնում է football italia-ն:
30-ամյա Վեսինոն «Ինտեր» է տեղափոխվել 2017 թվականին «Ֆիորենտինայից» 24 մլն եվրոյի դիմաց: Ընթացիկ մրցաշրջանում նա Ա Սերիայում և Չեմպիոնների լիգայում 15 հանդիպման է մասնակցել: Վեսինոյի պայմանագրի ժամկետն ավարտվում է մրցաշրջանի վերջում: