«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին իր թիմում հույսեր չի կապում տեսնել կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյի և հարձակվող Լյուկ դե Յոնգի հետ; Երկու ֆուտբոլիստն էլ կարող են հունվարին հեռանալ թիմից: Այս մասին հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան:
29-ամյա Կոուտինյոն 2018 թվականի հունվարին է դարձել «Բարսելոնայի» ֆուտբոլիստ, ուր տեղափոխվել էր «Լիվերպուլից» 135 մլն եվրոյի դիմաց:
31-ամյա դե Յոնգը «Բարսելոնա» էր տեղափոխվել 2021 թվականի օգոստոսին «Սևիլիայից» վարձակալության հիմունքներով:
























































