«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին պատմել է՝ ինչպես է արձագանքել նախորդ ամառ հարձակվող Ռոմելու Լուկակուի՝ թիմից հեռանալուն։ Բելգիացին 115 մլն եվրոյի դիմաց տեղափոխվեց «Չելսի»։
«Ես մեկ շաբաթ եմ մարզել Լուկակուին, նա գերազանց խաղացող է։ Նրա հեռանալը պլանավորված չի եղել, մենք պլանավորել էինք միայն Հաքիմիին վաճառել։
Երբ հասկացանք, որ Լուկակուն գնում է, խոսեցի Մարոտայի ու Աուզիլիոյի հետ ու հիշեցրի Էդին Ջեկոյին։ Նրանք պատասխանեցին, որ մի քանի տարի է փորձում են ստանալ նրան։ Ջեկոն թոփ հարձակվող է, որը ողջ թիմին օգնում է լավ խաղալ»,- ասել է Ինձագին La Gazzetta dello Sport-ի հետ զրույցում։