«Յուվենտուսն» ու հարձակվող Պաուլո Դիբալան դադարեցրել են նոր պայմանագրի վերաբերյալ բանակցությունները։ Ակումբում վստահեցնում են, որ արգենտինացու նոր պայմանագիրը ժամանակի հարց է, բայց վարկածներ կան, որ կողմերը հեռու են պայմանագրի երկարաձգումից։ Այս մասին հաղորդում է Marca-ն։
28-ամյա Դիբալան ընթացիկ մրցաշրջանի 17 խասղում դարձել է 8 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
Արգենտինացու պայմանագիրն իտալական ակումբի հետ ուժի մեջ է մինչև այս մրցաշրջանի ավարտ։ Նա Թուրին էր տեղափոխվել «Պալերմոյից» 2015 թվականին։