Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին կիսվել է Եվրո-2020-ի եզրափակչի հիշողություններով, որտեղ իր թիմը հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարով հաղթեց Անգլիային։
«Անգլիան լավ էր խաղում սկզբում, 70 հազար երկրպագու նրանց առաջ էր մղում։ Գուցե, սկզբում մենք մի փոքր պասիվ էինք։ Բայց մտածում էի, որ երկար ժամանակ ունենք հաղթանակի հասնելու համար։ Վստահ էի, որ կարող ենք հավասարեցնել հաշիվը։
Հույս ունեի, որ գոլ կխփենք, ու հաշիվը կդառնա 2-1, որ գործը 11-մետրանոցներին չհասնի։ Այդ խաղում մենք արժանի էինք հաղթանակի։ Հույս ունեի, որ գործը 11-մետրանոցներին չի հասնի»,-Մանչինիի խոսքերն է փոխանցում Sky Italia-ն։