«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն խոսել է թիմի դարպասապահ Ուգո Լյորիսի շուրջ ստեղծված իրավիճակի մասին, որի պայմանագիրն ավարտվում է 2022 թվականին։
«Իհարկե, նա օրինակ է մյուս խաղացողների համար, և Ուգոն շատ լավ գիտի՝ ինչ եմ մտածում ես իր մասին և ինչ է մտածում իր մասին ակումբը։ Տեսնենք, բայց ես կարծում եմ, որ Ուգոն երբեք խնդիր չի լինի «Տոտենհեմի» համար»,- Կոնտեի խոսքերն է փոխանցում Goal-ը։
























































