Ֆրանսիական «Լիլլի» հարձակվող Ջոնաթան Դևիդը հայտնվել է Մադրիդի «Ռեալի» ուշադրության կենտրոնում, հայտնում է Marca-ն:
Աղբյուրի փոխանցմամբ, իսպանական թիմի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին դիտարկում է կանադական ծագմամբ ամերիկացի ֆուտբոլիստին հաջորդ մրցաշրջանի մեկնարկից առաջ ձեռք բերելու տարբերակը: Դևիդի հնարավոր հեռանալու մասին խոսել է նաև նրա գործակալը:
Ընթացիկ մրցաշրջանում Դևիդը ֆրանսիական Լիգա 1-ի 19 խաղում դարձել է 12 գոլի հեղինակ: Նա նաև 3 խաղի է մասնակցել Չեմպիոնների լիգայում: