Հարձակվող Ալվարո Մորատան կհեռանա «Յուվենտուսից»։
Իսպանացին թուրինյան ակումբ է տեղափոխվել Մադրիդի «Ատլետիկոյից» վարձակալական հիմունքներով, բայց «Յուվեն» չի ցանկանում 35 մլն եվրո վճարել խաղացողին գնելու համար։ Այս մասին հաղորդում է Goal-ը։
Նշվում է, որ Մորատան, ամենայն հավանականությամբ, կվերադառնա «ներքնակների» կազմ։
Ընթացիկ մրցաշրջանում Մորատան 23 խաղ է անցկացրել «Յուվենտուսի» կազմում՝ դառնալով 7 գոլի և 3 արդյունավետ փոխանցման հեղինակ։