Ամստերդամի «Այաքսի» եզրային պաշտպան Նուսաիր Մազրաուին կարող է տեղափոխվել Լա Լիգա։
Ինչպես տեղեկացնում է լրագրող Նիկոլո Շիրան, ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Բարեսլոնան»։ Ըստ աղբյուրի՝ Մազրաուին «կապտանռնագույնների» կազմում պետք է փոխարինի Սերժինյո Դեստին, որը չի մտնում գլխավոր մարզիչ Չավիի պլանների մեջ։
Կատալոնական ակումբի ներկայացուցիչներն արդեն կապնվել են մարոկկացու գործակալ Մինո Ռայոլայի հետ, որպեսզի քննարկեն հնարավոր տրանսֆերը։
Աջ եզրայինն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 21 հանդիպման՝ դառնալով չորս գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի և ամստերդամցիների միջև գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2022 թվականի ամռանը։
























































