«Բոլոնիայի» պաշտպան Աարոն Հիկին կարող է փոխել ակումբային գրանցումը։
Ինչպես տեղեկացնում է Calciomercato-ն, ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Միլանը»։ Ըստ աղբյուրի՝ «ռոսոներիների» ղեկավարությունը բավականին վաղուց հետևում է 19-ամյա պաշտպանին և ամեն բան կփորձի անել՝ գործարքը վերջնական ավարտին հասցնելու համար։
Շոտլանդացի ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 20 հանդիպման՝ դառնալով 5 գոլի հեղինակ։ Վերջինիս տրանսֆերային արժեքը կազմում է ութ միլիոն եվրո։