«Ինտերի» կիսապաշտպան Հաքան Չալհանօղլուն խոսել է «Միլանից» հեռանալու մասին։
«Ես բավականին բարդ ժամանակաշրջան էի անցկացնում։ «Միլանից» հեռանալու շատ պատճառներ կան։ Հիմա ես քրտնաջան աշխատում եմ և երջանիկ եմ «Ինտերում»։
Ինձ շատ են քննադատել «Միլանում», այդ պատճառով, երբ «Ինտերի» կազմում գրավեցի նրանց դարպասը, մեծ բավականությամբ տոնեցի գոլս։ Այստեղ ինձ շատ լավ են ընդունել, իսկ գլխավոր մարզիչն այդ գործում շատ մեծ դեր ունի։
Պարոն Ինձագին անձամբ էր ցանկանում ինձ տեսնել իր թիմում։ Այդ փաստն ինձ շատ օգնեց սկզբնական շրջանում։ Էրիկսենին փոխարինելը շատ դժվար է, բայց ես փորձում եմ ամեն կերպ օգնել թիմին»,- կիսապաշտպանի խոսքերն է մեջբերում La Gazzetta dello Sport-ը։