Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է թիմի կիսապաշտպանության գծում հանդես եկող ֆուտբոլիստների մասին։
«Մոդրիչ-Կրոս-Կազեմիրո եռյակն այսօր աշխարհում լավագույնն է։ Նրանք հսկայական փորձ ունեն և շարունակում են ցուցադրել անհավանական ֆուտբոլ։
Նրանց գլխավոր առավելություններից մեկն այն է, որ կարողանում են հրաշալիորեն փոխլրացնել միմյանց։ Երբ երեքն էլ միաժամանակ խաղադաշտում են, նրանց հավասարը չկա»,- իտալացի մասնագետի խոսքերն է մեջբերում AS-ը։
























































