«Ջենոայի» նախագահ Ալբերտո Ձանգրիլոն մեկնաբանել է գլխավոր մարզչի պաշտոնում Անդրեյ Շևչենկոյի նշանակումը։
«Շևչենկոյին ձեռք չենք բերել իր անվան, կամ նվաճումների համար։ Երբ ամեն ինչին նայում ես բիզնեսի տեսանկյունից, սկզբում ամեն բան հետազոտում ես, ապա նոր որոշում կայացնում։
Անդրեյը «Ոսկե գնդակի» դափնեկիր է, սակայն դա կարող է բավարար չլինել։ Ամեն դեպքում, նա լուրջ անձնավորություն է և, թողնելով Լոնդոնը, տեխափոխվել է մեզ մոտ։ Հիմա մենք պետք է ամեն ինչով օգնենք մեր մարզչին։ Շևչենկոյին սիրում է ինչպես մեր հասարակությունը, այնպես էլ՝ ես»,- Ձանգրիլոյի խոսքերն է մեջբերում Calciomercato-ն։