«Ատալանտայի» կիսապաշտպան Ալեքեյ Միրանչուկը կարող է տեղափոխվել իտալական մեկ այլ ակումբ։
Ինչպես տեղեկացնում է TuttoAtalanta-ն, այս պահին կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված են «Վերոնան» և «Ջենոան», սակայն ֆավորիտ է համարվում «Վերոնան»։
Ըստ աղբյուրի՝ բերգամոյականները ցանկանում են Միրանչուկին տալ վարձակալությամբ՝ հետագայում վերջինիս տրանսֆերը վաճառելու նպատակով։
Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստն անցկացրել է 12 հանդիպում և խփել մեկ գոլ՝ գրավելով «Վերոնայի» դարպասը։