«Նոա»-ի ֆուտբոլիստ Վադիմ Պայրելին ելույթները չի շարունակի հայկական թիմում: Ակումբի մամուլի քարտուղարության փոխանցմամբ, նրա պայմանագրի ժամկետը սպառվել է և չի երկարաձգվել:
«Շնորհակալություն ենք հայտնում Պայրելիին ցուցադրած գեղեցիկ խաղի համար և մաղթում ենք հաջողություններ իր նոր թիմի կազմում»,- ասվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ:
26-ամյա մոլդովացի ֆուտբոլիստը 2020 թվականից էր հանդես գալիս «Նոայի» կազմում: Այս ընթացքում Հայաստանի առաջնության 18 հանդիպման է մասնակցել՝ դառնալով 4 գոլի հեղինակ:
























































